Հասարակական11:19, 05 Մայիս 2020
Ստամբուլում կանայք են հեռացվել աշխատանքից՝ գլխաշոր կրելու պատճառով
Ստամբուլի Էթիլեր թաղամասում գտնվող սուպերմարկետներից մեկի 3 կին աշխատակից հայտնել են, որ գլխաշոր կրելու պատճառով հեռացվել են աշխատանքից։ Վերջիններս՝ Դիդեմ Նուր Բաթալը, Սերմին Թոփուզը և Փերիհան Բաշաք Սյոզբիրը, դիմել են Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազություն՝ բողոք ներկայացնելով «ADECCO» զբաղվածության ծառայություններ մատուցող ընկերության տնօրենի և Թուրքիայում հայտնի Migros սուպերմարկետների ցանցի տվյալ մասնաճյուղի տնօրենի դեմ։
Նշվում է, որ ապրիլի 28-ին այդ կանայք աշխատանքի են ընդունվել «ADECCO» զբաղվածության ծառայություններ մատուցող ընկերության կողմից։ Սակայն հաջորդ օրը, երբ գնացել են աշխատանքի, սուպերմարկետի տնօրենն ասել է․ «Զարմացա, երբ ձեզ տեսա, քանի որ մեր սուպերմարկետը գլխաշորով կանանց աշխատանքի չի ընդունում»։
Միջադեպի առնչությամբ տվյալ մասնաճյուղի պատասխանատուները հայտնել են, որ իրենց խանութներում գլխաշոր կրող բազմաթիվ աշխատողներ ունեն, որոնց նկատմամբ որևէ սահմանափակում չեն կիրառում և որոնց միջև որևէ խտրականություն չեն դնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |