Հասարակական17:30, 15 Մայիս 2020
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք չի առաջադրի կրոնական հարցերով վարչության նախարարին

Անկարայի փաստաբանների միությունը պահանջել է դատական գործ հարուցել Թուրքիայի կրոնական հարցերով վարչության նախարար Ալի Էրբաշի նկատմամբ։
Պատճառան այն է, որ իր վերջին ելույթներից մեկի ժամանակ Էրբաշը հայտարարել է.
«Իսլամի օրենքների համաձայն՝ շնությունն ամենամեծ «հարամներից» մեկն է։ Իսլամն անիծում է առվամոլությունն ու համասեռամոլությունը։ Դրանց նպատակն է հիվանդություններ բերել և փչացնել սերունդներին։ Եկե՛ք նմանատիպ չարիքներից մարդկությանը փրկելու համար միասնաբար գործենք»։
Այս հայտարարությունը Անկարայի փաստաբանական միության անդամները բնորոշել են որպես ժողովրդի մեջ ատելություն ու թշնամանք տարածող խոսքեր և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Թուրքիայի գլխավոր դատախազությանը։
Վերջինս մերժել է Ալի Էրբաշի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջը՝ նշելով, որ նրա խոսքերն ամբողջովին արտահայտել են տվյալ հարցի վերաբերյալ Իսլամի ունեցած դիրքորոշումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |