• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:40, 18 Հունիս 2020

Թուրքիան չաշխատող և չսովորող երիտասարդների թվով 48 երկրների շարքում առաջատար է

Թուրքիան չաշխատող և չսովորող երիտասարդների թվով 48 երկրների շարքում առաջատար է

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) անցկացրած հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում 15-24 տարեկան երիտասարդներին ամենից շատ մտահոգում են հոգեկան առողջությունը, եկամուտներն ու  զբաղվածությունը։

Ապրիլի 7-20-ն ընկած ժամանակահատվածում 48 երկրների 90 երիտասարդական կազմակերպության միջոցով անցկացված հետազոտության համաձայն՝ չաշխատող և չսովորող երիտասարդների թվով Թուրքիան վերոնշյալ երկրների շարքում առաջին տեղում է (26 տոկոս)։

Զեկույցում արձանագրվել է, որ համավարակի պատճառով սահմանափակվել են շուրջ 1․5 մլն երիտասարդի կրթության հնարավորությունները, ինչի հետևանքով հետագա կյանքում նրանց համար հասանելի հնարավոր եկամուտների մակարդակը կրճատվել է 7-10 տոկոսով։

Նշվել է նաև, որ ներկայիս 
սերունդը իրեն նախորդող 25-64 տարեկանների սերնդի համեմատ 2․5 անգամ ավելի շատ է ենթակա գործազուրկ մնալու ռիսկին։

Արձանագրվել է, որ ցածր եկամուտներ ունեցող և ժամանակավոր աշխատանքներ կատարող երիտասարդները ենթակա են աշխատանքը կորցնելու վտանգին։ Իսկ 15-29 տարեկան երիտասարդների շուրջ 35 տոկոսը, ըստ OECD-ի, հենց նման պայմաններով է աշխատում։

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառվող սահմանափակումները, պարտադիր սոցիալական հեռավորության և կարանտինի միջոցառումները երիտասարդների շրջանում սթրես, մտահոգություն և միայնության զգացում են առաջացնում։

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}