Հասարակական14:34, 08 Հուլիս 2020
Թուրքիայում աղոթքի կանչի փոխարեն մզկիթից հնչել է թուրքական երգ (տեսանյութ)

Թուրքիայի աշխարհիկ կենտրոններից մեկը համարվող Իզմիրում մզկիթներում տեղի է ունեցել հերթական աղմկահարույց դեպքը։
Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերն Իզմիրի Քարշըյաքա շրջանում գտնվող մզկիթներից մեկում բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է թուրք հայտնի երգիչ Մյուսլյում Գյուրսեսի «Unutamadım» երգը։
Բնակիչներն այն տեսաձայնագրել և տեղադրել են համացանցում, որը լրատվամիջոցներում և սոցցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել։
Նշենք, որ մայիսի 20-ին Իզմիր նահանգի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի ձայնի փոխարեն հնչել էր իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի), որը հիստերիայի ալիք էր բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանակների մոտ, թուրքական մամուլում, և քննարկման առարկա դարձել սոցցանցերում։ Իսկ մայիսի 21-ին Իզմիր նահանգի Բորնովա և Բայրաքլը շրջանների մզկիթներում հնչել էր թուրք երգչուհի Սելդա Բաղջանի երգերից մեկը։
Միջադեպի կապակցությամբ Իզմիրի գլխավոր հանրապետական դատազությունը հետաքննություն էր սկսել երգեր հնչեցնող անձանց, ինչպես նաև վերջիններիս աջակցող սոցցանցերի օգտատերերի նկատմամբ։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են «կրոնական արժեքները ոտնահարելու մեջ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |