• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:40, 14 Հուլիս 2020

Թուրքական ԶԼՄ-ներ․ Սուրբ Սոֆիայից առաջ Թուրքիայում բազմաթիվ եկեղեցիներ են մզկիթի վերածվել

Թուրքական ԶԼՄ-ներ․ Սուրբ Սոֆիայից առաջ Թուրքիայում բազմաթիվ եկեղեցիներ են մզկիթի վերածվել

Թուրքական ոչ իշխանամետ լրատվամիջոցներից մի քանիսն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ստամբուլի բյուզանդական շրջանի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշումից առաջ Թուրքիայի արևելքում բազմաթիվ եկեղեցիներ են մզկիթի վերածվել, որոնցից մեկն այժմ Գազիանթեփում է  (պատմական Այնթափ)։ 

1873-1893թթ․ Այնթափում հայ հայտնի ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ և Սարգիս Թաշչյանի կողմից կառուցված հայկական փառահեղ Սուրբ Աստվածածին  եկեղեցին Հայոց ցեղասպանությունից հետո՝ 1920թ․ ի վեր որպես բանտ է շահագործվել։

1980թ․ Գազիանթեփի նախկին նահանգապետերից Աբդուլքադիր Աքսուի որոշմամբ, որն ավելի ուշ եղել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը, հայկական եկեղեցու վրա փոփոխություններ է կատարվել և մզկիթի է վերածվել։   

Աղբյուրը հաղորդում է, որ պատմական կառույցն իր երբեմնի տեսքը չի կորցրել։ Այժմ եկեղեցին կոչվում է Քուրթուլմուշի մզկիթ և Գազիանթեփի ամենամեծ մզկիթներից է  համարվում։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերի վրա քանդակված խաչերը ծածկվել են կամարակալներով։ Եկեղեցու զանգակատունը վերածվել է մինարեթի։ 

Նշվում է, որ եկեղեցու զանգը, որը կշռել է շուրջ 1 տոննա, պատրաստվել է Բրազիլիայում Լոնդոնում բնակվող հայ բարերար Հրանտ Քյոշքերյանի մեկենասությամբ։ Այժմ զանգը գտնվում է Գազիանթեփի թանգարանում։ 

 

Աղբյուր`    gaziantephaberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}