Հասարակական17:22, 18 Օգոստոս 2020
Թուրքիայում սերժանտի կողմից սեռական բռնության ենթարկված աղջիկը ինքնասպանություն է գործել

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում թուրք սերժանտի կողմից սեռական բռնության ենթարկված 18-ամյա աղջիկը հուլիսի 16-ին ինքնասպանության փորձ էր կատարել: Սակայն երկարատև բուժումից հետո նա մահացել է:
Նշվում է, որ ինքնասպանություն գործելուց առաջ նա ընտանիքին նամակ էր թողել, որում պատմել էր եղելությունը: Ըստ այդմ` բերման էր ենթարկվել թուրք սերժանտ Մուսա Օրհանը: Սակայն վերջինս իր տված խոստովանական ցուցմունքում հերքել էր կատարվածը և ազատ արձակվել` երկրից չբացակայելու ստորագրությամբ:
Մահացածի հարազատները դիմել են Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Բաթմանի մասնաճյուղ: Նշյալ կառույցն էլ դիմում է ներկայացրել Սիիրթի հանրապետական գլխավոր դատախազություն, պաշտպանության նախարարություն և մեջլիսի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին` պահանջելով տեղեկություն տրամադրել գործի քննության և դեպքի վերաբերյալ:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Բաթմանից ընտրված պատգամավոր Ֆելեքնաս Ուջան սերժանտի ազատ արձակման հարցը տեղափոխել է խորհրդարանի օրակարգ և հարցադիմում ներկայացրել` ակնկալելով Թուրքիայի արդարադատության նախարար Աբդյուլհամիթ Գյուլի պատասխանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |