Հասարակական17:26, 25 Օգոստոս 2020
Թուրքիայում «Ընտանեկան ուսումնասիրության կենտրոններ» է հիմնում

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) հասարակության մեջ ընտանեկան դրվածքը և հիմնական խնդիրները ուսումնասիրելու նպատակով մտադիր է ստեղծել «Ընտանեկան ուսումնասիրության կենտրոններ»։
Այս կենտրոնները համագործակցելու են համալսարանների հետ։ Համալսարանները ապահովելու են կենտրոնների կազմավորումը։ Ներընտանեկան խնդիրների հետ մեկտեղ նորաստեղծ կենտրոններում ուսումնասիրություններ են իրականացվելու երիտասարդների կողմից ընտանիք ձևավորելու ժամանակ առաջացած խնդիրների վերաբերյալ։
Կենտրոններում նաև ակադեմիական ուսումնասիրություններ է նախատեսվում իրականացնել։ Բացի ընտանեկան հարցերով մասնագետներից՝ աշխատանքներում ներգրավված են լինելու նաև իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ։
ԱԶԿ կանանց թևի նախագահ Լյութֆիե Սելվա Չամը նշել է, որ կանանց խնդիրներն ուսումնասիրող բազմաթիվ կենտրոններ կան, սակայն ընտանիքի խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող կենտրոններ չկան։
Այս նախագիծը պատրաստ լինելուն պես ներկայացվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրանից հավանություն ստանալու նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |