• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:33, 04 Սեպտեմբեր 2020

Թուրքիայում մինչև 15 տարեկանների 47 տոկոսը դժգոհ է իր կյանքից

Թուրքիայում մինչև 15 տարեկանների 47 տոկոսը դժգոհ է իր կյանքից

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNISEF-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ Թուրքիայում ապրող անչափահասներն ամենից հաճախ են դժգոհ իրենց կյանքից։

UNISEF-ը ուսումնասիրություն է անցկացրել Եվրամիության և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերության (OECD) անդամ 41 երկրներում։ Ուսումնասիրության ընթացքում հաշվի են առնվել երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության վիճակը, կրթության մակարդակը և հանրային միջավայրի պայմանները։ Այդ տվյալները վերցել են յուրաքանչյուր երկրի պաշտոնական փաստաթղթերից;

Արձանագրվել է, որ ֆիզիկական և հոգեկան առողջության ու ընդունակությունների առումով երեխաներն ամենից բարենպաստ վիճակում են Նիդերլանդներում, Դանիայում և Նորվեգիայում։ Այս չափանիշով Թուրքիայի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվել, քանի որ գնահատման համար անհրաժեշտ որոշ տվյալներ բացակայել են։

Սակայն պարզվել է, որ Թուրքիայում մինչև 15 տարեկան երեխաների միայն 53 տոկոսն է գոհ իր կյանքից։ Այս ցուցանիշով Թուրքիան գրավել է ցանկի վերջին հորիզոնականը։ Ամենաերջանիկ անչափահասները, ըստ ուսումնասիրության, ապրում են Դանիայում․ այստեղ իր կյանքից գոհ է մինչև 15 տարեկան երեխաների 90  տոկոսը։ Երկրորդ տեղում Մեքսիկան է՝ 86 տոկոս, երրորդում Ռումինիան՝ 85 տոկոս։

Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ Թուրքիայում մանկական մահացությունը կազմում է 1․96 տոկոս, իսկ երեխաների շրջանում ինքնասպանության մակարդակը՝ 2․4։ 
 

Աղբյուր`    gazeteduvar.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}