Հասարակական16:14, 26 Նոյեմբեր 2020
Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է արձանագրվել

Նախօրեին Թուրքիայի տարածքում կորոնավիրուսի ավելի քան 28 հազար դեպք է արձանագրվել։ Ըստ թուրքական լրատվամիջոցների 168 մարդ մահացել է։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։
Հուլիսից սկսած առաջին անգամ Թուրքիայի կառավարությունը երեկ երեկոյան հրապարակել է նաև ասիմպտոմ վարակիրների վիճակագրությունը։
Ընդդիմադիր շրջանակներն ավելի վաղ պնդում էին, որ նախորդ ամիսներին թուրքական կառավարությունը թերի վիճակագրություն էր ներկայացնում՝ փորձելով թաքցնել համաճարակի իրական ծավալները։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեդին Քոջայի խոսքով, սակայն, այսուհետ երկրի իշխանությունները վերսկսելու են կորոնավիրուսով վարակված, սակայն, ախտանիշերից զուրկ հիվանդների թվի հրապարակումը։
Աղբյուր` Milliyet
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |