Հասարակական14:30, 12 Հունվար 2021
Թուրքիայի Բիթլիս նահանգում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել
Թուրքիայի Բիթլիս նահանգի 10 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։ Որպես պատճառ նշվել է տվյալ տարածքում ռազմական գործողությունների իրականացումը։
Բիթլիսի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող 10 գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը։
Թեմայի վերաբերյալ նահանգապետարանի հրապարակած գրավոր հայտարարության համաձայն՝ արգելքը ուժի է մտել 2021թ․ հունվարի 11-ին՝ ժամը 21։30-ից։ Այն վերաբերում է Բիթլիսի Քայալըբաղ, Քաշըքլը, Քարաջա, Աշաղըչոբանսույու, Չոբանսույու, Գյուլլյուջե, Էսենբուրուն, Հարմանյերի, Սարըքոնաք, Քոնալգա գյուղերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |