Հասարակական12:12, 03 Փետրվար 2021
Twitter-ն արգելափակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի գրառումը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Բոսֆորի համալսարանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին գրառումը Twitter-ում արգելափակվել է։ Twitter-ն այդ գրառումը որակել է որպես ատելության դրսևորում։
Թուրք նախարարը, վիրավորելով բողոքի ակցիաների մասնակիցներին, ասել է. «Արդյո՞ք մենք պետք է գթասրտություն ցուցաբերենք այլասերված ԼԳՊՏ ակտիվիստների նկատմամբ, որոնք զավթել են Բոսֆորի համալսարանի շենքը»։
Տեղեկացնենք, որ բողոքի ակցիաները պայմանավորված են Բոսֆորի համալսարանի նոր ռեկտորի նշանակմամբ։ Համապատասխան որոշումը կայացվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Համալսարանի նոր ռեկտորը Մելիհ Բուլուն է, ով 2015-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |