Հասարակական12:48, 17 Մայիս 2021
Սոցհարցում Թուրքիայում. Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետը

«Europe Elects»-ը հրապարակել է Ստամբուլի էկոնոմիկայի հետազոտության կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման վերջին տվյալները:
Կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, որ եթե առաջիկայում նախագահական ընտրություններ (2023) անցկացվեն, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մրցակցության դեպքում որ քաղաքական գործիչը որքան շանս կունենա ընտրվելու համար։
Հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացվել էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև: Սոցհարցման պատասխանները դասակարգվել են հետևյալ կերպ․
1) Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան - 42.1%
Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշ - 57.9%
2) Էրդողան - 43.7% / Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու- 56.3%
3) Էրդողան- 46.3% / Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեներ-53.7%
4) Էրդողան - 52.9% / Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու - 47.1%
Ըստ այդմ՝ ընտրություններին Էրդողանի հետ մրցակցության դեպքում Թուրքիայի քաղաքական գործիչներից հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |