• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:53, 20 Մայիս 2021

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Նեթանյահուին անվանել է «Էրդողանի իսրայելական վերսիա»

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Նեթանյահուին անվանել է «Էրդողանի իսրայելական վերսիա»

Ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռակա բանավեճը շարունակվում է: Քաղաքական գործիչները շատ կոշտ հռետորաբանություն են որդեգրել՝ փոխադարձ մեղադրանքներ և միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։ 

Աքշեները, անդրադառնալով պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել էր «Էրդողանի իսրայելական վերսիա»: Իսկ Էրդողանը, ի պատասխան այդ ընդդիմադիր կուսակցապետի այդ հայտարարությանը, նրան «թշվառ» և «բարոյազրկվող քաղաքական գործիչ» է անվանել: Էրդողանը նաև նշել է, որ Աքշեները չգիտի, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Պաղեստինը: 

Աքշեներն էլ, իր հերթին պատասխանելով Էրդողանի խոսքերին, ասել է. «Թշվառությունն այն է, որ 8 տարի է չեն կարողանում գնալ Գազա:  Թշվառությունն այն է, որ հպարտորեն պարանոցին կրում են սիոնիստական մեդալը: Իրական թշվառությունն այն է, որ չեն կարողանում անել, այն ինչ հարկավոր է և դատարկաբանում են: Թշվառությունը նաև այն է, որ  Իսրայելի դեմ հոխորտում են, իսկ Չինաստանի առաջ՝ խեղճանում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}