Հասարակական14:06, 08 Հուլիս 2021
Բեռլինում հարձակվել է ենթարկվել գերմանաբնակ թուրք ընդդիմադիր լրագրող

Գերմանաբնակ թուրք լրագրող Էրք Աջարերը, ով հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով, 3 հոգու կողմից հարձակման է ենթարկվել Բեռլինում գտնվող իր տան բակում:
Այս մասին նա հուլիսի 7-ին գրառում է արել Twitter-ում և դրան կից հրապարակել լուսանկար, որտեղ երևում են նրա ստացած վնասվածքները: Լրագրողը հոսպիտալացվել է:
Թուրքական «BirGün» թերթի թղթփակից Աջարերն իր հրապարակած տեսանյութում հայտնել է, որ իր վրա դանակով և բռունցքներով հարձակված անձինք եղել են թուրքեր, բայց անուններ և դեպքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, քանի որ Գերմանիայի իրավապահ մարմինների պահանջել են նման բնույթի հրապարակումներ և գրառումներ չանել:
«Այս ամենն ապացույցն է այն բանի, որ ինչ ասում և գրում ենք այս իսլամիստ և ֆաշիստ AKP-MHP (իշխող և ազգայնամոլական կուսակցություններ Թուրքիայում) իշխանության դեմ, ճիշտ է»,-գրել է Աջարերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |