• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:29, 29 Հուլիս 2021

Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում․ տասնյակ գյուղեր տարհանվել են

Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում․ տասնյակ գյուղեր տարհանվել են

Թուրքիայի Մերսին, Ադանա, Անթալիա և Օսմանիե նահանգներում գտնվող անտառներում բռնկված հրդեհները, չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի միջամտությանը, շարունակում են սպառնալիք ներկայացնել տեղի բնակչության համար։

Ամառային շոգերի կամ մարդածին գործոնի պատճառով բռնկված հրդեհները բորբոքվում են քամու ազեցությամբ։ Մասնավորապես Անթալիայի Աքսեքի շրջանում հրդեհը մեծ արագությամբ տարածվում է, մոտակայքում գտնվող մի շարք տների բնակիչներ տարհանվել են։

Իսկ Մանավգաթ շրջանում անտառային հրդեհները արդեն իսկ վնասներ են հասցրել տներին ու նրանց բնակիչներին։ Հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ 62 մարդ է տուժել։ Նրանցից 3-ը այրվածքներ ունեն, 2-ը կոտրվածքներ, իսկ 57-ը տուժել են ծխի պատճառով։ Անթալիայի նահանգապետի խոսքով՝ մինև օրս Մանավգաթում այսքան մեծ հրդեհ դեռ չէր եղել։

Ադանայում անտառային հրդեհը լուրջ վտանգ է ստեղծել հարակից 7 գյուղերի բնակիչների համար։ Այդ գյուղերից 5-ի բնակիչները արդեն իսկ տարհանվել են, մյուս 2-ում տարհանման աշխատանքները շարունակվում են։

Մերսինի Այդընջըք և Բոզյազը շրջանում ևս հրդեհը վնասել է շուրջ 20 հեկտար տարածք։ Անվտանգության նկատառումներով  52 տներից 157 մարդ է տարհանվել։ Օսմանիե նահանգում նույնպես անտառային հրդեհը քամու միջոցով մեծ արագությամբ տարածվում է։ Տեղական ինքնակառավարման մարմինները սեեփական ուժերով տարհանել են շրջակա  գյուղերի բնակիչներին։

 






Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}