• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:44, 02 Օգոստոս 2021

Ռուս ուսանողը անհետ կորել է Թուրքիայում

Ռուս ուսանողը անհետ կորել է Թուրքիայում

Վարշավայի Համակարգչային գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ֆակուլտետում սովորող  20-ամյա ռուս Մակար Ֆյոդորովիչ Ռագինը կորել է Ստամբուլում։ Հուլիսի 16-ին հանգստի նպատակով Թուրքիա մեկնած երիտասարդը հուլիսի 28-ին դուրս է եկել Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցից ու այլևս չի վերադարձել։

Ռագինին գտնելու նպատակով Թուրքիա են մեկնել վերջինիս ծնողները։ Երիտասարդի մասին վերջին փաստական տվյալները հյուրանոցից դուրս գալիս անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերն են։ 

Վերջին անգամ ծնողների հետ սոցիալական ցանցերում զրույցի ժամանակ տղան ասել է, որ պատրաստվում է մեկնել Իշխանաց կղզիներ։ Հաջորդ երեք օրերի ընթացքում Ռագինը չի պատասխանել հեռախոսազանգերին, իսկ վերջին երկու օրերին հեռախոսն ընդհանրապես անջատված է եղել։

Երիտասարդի ընտանիքը Ստամբուլի տարբեր շրջաններում ապարդյուն փնտրել է նրան։ Ենթադրում են, որ Ռագինը կարող էր որպես փախստական որևէ ապաստան տարվել, այդ դեպքում հեռախոսը նրանից կվերցնեին։

Թուրքական ոստիկանությունը ու Ռուսաստանի հյուպատոսարանը ևս միացել են  երիտասարդի որոնումներին։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}