• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:09, 03 Օգոստոս 2021

Եթե Թուրքիայում փախստականների թիվը հասնի 20 տոկոսի, երկրի տնտեսությունը դրան դիմանալ չի կարող

Եթե Թուրքիայում փախստականների թիվը հասնի 20 տոկոսի, երկրի տնտեսությունը դրան դիմանալ չի կարող

Թուրքիայում մարդու իրավունքներով զբաղվող փաստաբան Ալի Դեմիր Գյուլերը ահազանգում է, որ չափից մեծ թվով փախստականներ ընդունող Թուրքիան սոցիալ-տնտեսական առումով  չի կարող դիմանլ դրան։

Եթե 2010 թվականին Թուրքիայում ընդհանուր առմամբ 25․000 փախստական կար, ապա 2011-ին այդ թիվը սկսեց աճել ներգաղթող սիրիացիների շնորհիվ։ 2015 թվականին Թուրքիայում ապաստանել է 1 միլիոն 800․000 սիրիացի փախստական, 2019 թվականին այդ թիվը հասել է 3 միլիոն 600․000-ի։ Այլ երկրներից եկած փաստականների թիվն էլ շուրջ 360․000 է։ Ստացվում է, որ ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայում կա առնվազն 4 մլն ներգաղթյալ։ Եթե նրանց գումարենք նաև պաշտոնական հաշվարկներում չներառված անօրինակա
ն ներգաղթյալներին, կստացվի որ Թուրքիայում 5 մլն փախստական կա, ինչը ողջ աշխարհում ռեկորդային ցուցանիշ է։

Չնայած այս թվերին, ըստ թուրք փաստաբանի, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությոնը որևէ համակարգված քաղաքականություն այս հարցում չի վարում։

«Մարդու իրավունքները խախտման հարցում առաջատարը ԱԶԿ-ի իշխանությունն է։ Գերմանիան 843․000 սիրիացի է ընդունել։ Բայց Գերմանիան որոշակի քաղաքականություն ուներ։ Նա կրթեց այդ մարդկանց, ապաստան տվեց, աշխատանք տվեց։ Ներառեց նրանց իր տնտեսության մեջ։ Մինչդեռ Թուրքիան միանգամայն հակառակն արեց, այդ մարդկանց ուղարկեց 81 նահանգներ ու ոչինչ չտվեց նրանց», - նշում է Գյուլերը։

Նրա խոսքով՝ տնտեսությունից ու ազատություններից հետո Թուրքիայի երրորդ ամենամեծ խնդիրը փախստականների հարցն է, որն առաջիկայում լուրջ խոցելիություն կարող է առաջացնել։

Փաստաբանի գնահատմամբ, եթե 2021 թվականի սեպտեմբերի ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն իրենց ուժերը դուրս բերեն Աֆղանստանից, այդ երկրից ևս փախստականների մեծ հոսք կառաջանա դեպի Թուրքիա։ Եվ եթե Թուրքիան, ինչպես սիրիացիների դեպքում, խոստանա նրանց էլ ժամանակավոր ապաստան տալ, այդ հոսքի մեծ մասշտաբների կհասնի։

«Թուրքիան էլ Հորդանանի պես կարող է վերածվել մի երկրի, որի բնակչության քսան տոկոսը փախստականներն են կազմում ու այդ փախստականի կարգավիճակը սերնդեսերունդ շարունակում է։ Թե տնտեսական, թե սոցիալական առումով Թուրքիան դրան դիմանալ չի կարող», - զգուշացնում է Գյուլերը։

Նրա խոսքով՝ այդ ամենի դեմ միակ լուծումը կարճաժամկետ հեռանկարում փաստականների հետդարձի մեխանիզմների մշակումն է՝ նրանց անվտանգությունն ու հիմնարար իրավունքները պաշտպանելու պայմանով։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում պետք է հատուկ քաղաքականություն մշակել, հիմնել միգրացիայի նախարարություն, վերանայել այս հարցով միջազգային պայմանագրերը։

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}