Հասարակական17:38, 27 Օգոստոս 2021
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մասնակցել է քրդերի շուրջպարին

Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտնվել է քրդական և թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։
Թուրքիայի հարավարևմտյան Հաքքարի նահանգ կատարած եռօրյա այցի ընթացքում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Թուրքիայի նախկին վարչապետը քրդական երաժշտության ներքո մասնակցում քրդական շուրջպարին։
Դեպքը տեղի է ունեցել Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի քրդաբնակ Բավը գյուղի ճամբարում։ Ընդ որում Դավութօղլուն մասնակցում էի շուրջպարին տեղի քրդական աշիրեթի ներկայացուցիչների հետ։ Թուրքական աղբյուրը նշում է, որ Բավը գյուղի բնակչությունը իրեն համարում է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասութ Բարզանիի ընտանիքի անդամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |