• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Մայիս, 2026
Ուրբաթ 11:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:56, 09 Սեպտեմբեր 2021

Էրդողանն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է մի երեխայի (տեսանյութ)

Էրդողանն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է մի երեխայի (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական արարողության ժամանակ հարվածել է մանկահասակ մի երեխայի գլխին։

Ռիզեյում Էրդողանը մասնակցել է գետնուղու բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մի խումբ երեխաներ, որոնք Էրդողանի հետ կանգնել են տոնական ժապավենի մոտ՝ մկրատները ձեռքներին, որպեսզի միասին հանդիսավոր կերպով կտրեն ժապավենը։

Բայց  ժապավենը կտրելու արարողությանը նախորդել են երկար ելույթներ ու երխոսություններ, մանկահասակ երեխաներից մեկը այլևս չի համբերել, առանց Էրդողանի հրահանգին սպասելու կտրել է ժապավենը։

Թուրքական մամուլում լայն տարածում ստացած տեսանյութում երևում է, որ Էրդողանը ժապավենի կտրվելու պահը չի նկատում, բայց երբ հասկանում է, որ այն առանց իրեն արդեն կտրվել է, չի կարողանում զսպել բարկությունն ու կիսաբռունցքով մի քանի անգամ «թակում» է իր դիմաց կանգնած այդ երեխայի գլխին։

Ավելի ուշ, հավանաբար գիտակցելով, որ այդ պահը չի վրիպել օպերատորների ուշադրությունից, Էրդողանը «ջերմորեն» ձեռքը դնում է նույն երեխայի գլխին։ Իշխանամետ մամուլն էլ ակտիվորեն սկսում է տարածել հենց այդ՝ երկրորդ կադրը։

Այս միջադեպը թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն երեխայի հանդեպ անթաքույց ագրեսիայի դրսևորման, այլև այն առումով, որ սա Էրդողանի մասնակցությամբ առաջին բացման արարողությունն էր, որտեղ վերջինս զրկված էր տոնական ժապավենն առաջինը կտրելու հնարավորությունից։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}