Հասարակական10:52, 25 Սեպտեմբեր 2021
Թուրքիայից Ռուսաստան արտահանվող մրգերի ու լոլիկի մեջ հայտնաբերվել են վտանգավոր բացիլներ
Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) Թուրքիայից բերված մրգերի մեջ հայտնաբերել է շագանակագույն մոնիլիզային փտախտ (Moniliniafructicola), իսկ լոլիկի մեջ՝ շագանակագույն կնճռոտության վիրուս:
Ռուսական ծառայությունը հայտնում է, որ դեռևս շարունակում է Թուրքիայից ներկրվող բանջարեղենի և մրգերի մեջ արձանագրել թունաքիմիկատների բարձր մակարդակ: Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականին ներմուծված մթերքի մեջ հայտնաբերվել է «թունաքիմիկատների և ագրոքիմիական նյութերի մնացորդային քանակի պարունակության հիգիենիկ չափանիշների գերազանցման» 79 դեպք:
Россельхознадзор-ի ներկայացուցիչները նաև հայտարարել են ԳՄՕ արտադրանքի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մասին:
Թուրքիայի ի պատասխան արձագանքել են, որ «արտահանման ընթացքում իրենք ուշադիր են ռուսական պահանջների կատարման հարցում» և կանեն ամեն ինչ, որպեսզի կանխեն վտանգավոր արտադրանքի արտահանումը Ռուսաստան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |