Հասարակական10:40, 02 Նոյեմբեր 2021
Ստամբուլում օտարաբնակների թիվը մոտ 2.5 մլն է

Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներգաղթյալների վարչությունը՝ ի պատասխան Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ էքրեմ Իմամօղլուի հայտարարության, տվյալներ է հրապարակել Ստամբուլում օտարերկրացիների վերաբերյալ։
Նշենք, որ Իմամօղլուն հայտնել էր, որ այս պահին Ստամբուլում փախստականների, ներգաղթյալների և կացության իրավունք ունեցող օտարեկրացիների թիվը մոտ 2.5 մլն է։ Սակայն ներգաղթյալների վարչությունը հակափաստարկ է ներկայացրել՝ հերքելով Իմամօղլուի հրապարակած տվյալները։
Վարչության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Ստամբուլի նահանգում ընդհանուր առմամբ իրավական կարգավիճակ ունեցող 1 մլն 182.157 օտարերկրացի է բնակվում, որից 644.726-ն ունի կացության իրավունք, 535.025-ը (սիրիացի)՝ ժամանակավոր կացության իրավունք և 2.406-ը՝ ներգաղթյալի կարգավիճակ։
Նշվում է, որ Թուրքիայում օտարեկրացիների ընդհանուր թիվը, որոնք ունեն հիմնական կամ ժամանակավոր կացության իրավունք, ներգաղթյալի կարգավիճակ, 5 մլն 276.471 է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |