Հասարակական13:06, 04 Նոյեմբեր 2021
Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան լուրը տարածողների դեմ իրավական գործընթաց է սկսվել

Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Twitter-ի թուրք օգտատերերի դեմ, որոնք երեկ երեկոյան լուրեր են տարածել այն մասին, թե մահացել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի փաստաբանը՝ Հյուսեյին Այդընը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն։ Նա պնդել է, որ երեկ Twitter-ում «#Recep Tayyip Erdoğan» և «#ölmüş» (մահացել է) վանդակապիտակի ներքո որոշ օգտատերեր Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանք պարունակող հրապարակումներ են արել։
Թուրքական ոստիկանությունն արդեն հայտնել է, որ սոցցանցում Էրդողանի վերաբերյալ մանիպուլյացիոն պնդումներ կատարած 30 անձի դեմ իրավական գործընթաց է սկսվել։
Նշենք, որ վերջին ամիսներին բազմաթիվ տեսագրություններ են տարածվում, որոնցում երևում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վատառողջությունը։ Այդ իսկ պատճառով երեկ՝ նոյեմբերի 3-ին, այն բանից հետո, երբ չեղյալ էին հայտարարվել Էրդողանի մասնակցությամբ միջոցառումները, սոցցանցերի թուրքական տիրույթում սկսեցին լուրեր տարածվել, թե վերջինս մահացել է։ Այդ լուրերից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը ստիպված եղավ տեսանյութ հրապարակել՝ ցույց տալով, որ Էրդողանը ողջ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |