Հասարակական12:39, 09 Նոյեմբեր 2021
Աշխարհում ամենաշատը VPN տեխնոլոգիան օգտագործող երկրների ցանկում Թուրքիան 6-րդ տեղում է

«We Are Social» միջազգային գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ աշխարհում ամենաշատն է օգտագործվում VPN (Virtual private network - վիրտուալ մասնավոր ցանց) տեխնոլոգիան։ Ըստ հետազոտության՝ Թուրքիան այդ ցանկում 6-րդ երկիրն է։
«We Are Social»-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում 2021 թվականին երրորդ եռամսյակում ամենաշատ ներբեռնված 10 հավելվածներից 6-ը VPN հավելված է։ Ընդ որում՝ ընդհանուր առմամաբ համացանցից օգտվողների 28,3 տոկոսը VPN է օգտագործում։
Թուքիայում համացանցից օգտվողների 31 տոկոսն է օգտագործում VPN տեխնոլոգիան։ Այդ ցուցանիշով Թուրքան ցանկում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ զիջելով Հնդկաստանին, Ինդոնեզիային, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Մալազիային։
Նշենք, որ VPN–ը ծառայություն է, որը թույլ է տալիս մուտք գործել համացանց ծածկագրված` գործողությունների գաղտնիությունն ապահովելու և օգտատերերի տվյալները պաշտպանելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |