Հասարակական11:02, 10 Նոյեմբեր 2021
Մարմարայի համալսարանը հրաժարվել է Էրդողանի կրթական աստիճանի մասին տեղեկություն տրամադրել

Մարմարայի համալսարանի ռեկտորատը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համալսարանական կրթության աստիճանի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ «Ժողովրդի փրկություն կուսակցության» (ԺՓԿ-HKP) դիմումը։
Համալսարանի հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
«Քանի որ մեր ասպիրանտների տեղեկատվությունը գտնվում է անձնական տվյալների գաղտնիության շրջանակում, այն չի տարածվում երրորդ անձանց վրա, նույնիսկ եթե նրանք մերձավոր ազգականներ են»:
HKP-ն ապրիլի 28-ին դիմել էր Մարմարայի համալսարան Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսանկցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ Էրդողանի համալսարանական աստիճանի մասին տեղեկություններ ստանալու համար։
Ռեկտորի անունից պատասխանելով դիմումին՝ պրոռեկտոր պրոֆեսոր Մուստաֆա Քուրթը հայտարարել է, որ իրենք ոչ մի քայլ ընթացք չեն տվել դիմումին՝ ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքից»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |