• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:36, 11 Նոյեմբեր 2021

Սոցհարցում. Էրդողանի կուսացության և ընդդիմադիր քեմալականների միջև տարբերությունը նվազում է

Սոցհարցում. Էրդողանի կուսացության և ընդդիմադիր քեմալականների միջև տարբերությունը նվազում է

Թուրքական «Yöneylem» հետազոտական ընկերությունը հրապարակել է Թուրքիայում անցկացված նոր սոցհարցման արդյունքները: Այն իրականացվել է պարզելու, թե այս պահին Թուրքիայի քաղաքական կուսակցությունները ինչ վարկանիշ և աջակցության ունեն:

Սոցհարցումն անցկացվել է Թուրքիայի 27 նահանգներում 2000 մասնակցի շրջանում, որոնց խնդրել են պատասխանել, թե առաջիկա կիրակի խորհրդարանական ընտրություն լինելու դեպքում ում կընտրեին:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) աջակցություն է հայտնել հարցվածների 31.8 տոկոսը:

30.3 տոկոսը հայտնել է, որ պատրաստ է քվեարկել գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) օգտին: Վերջինի գործընկեր «Լավ» կուսակցությունը 3-րդն է ստացած աջակցությամբ՝ 13.1 տոկոս:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ստացել է հարցման մասնակիցների 10.6 տոկոսի աջակցությունը, իսկ աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ)՝ 6.4 տոկոսի: 1.2 տոկոսը հայտնել է, որ քրվեարկելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին թիմակից Ալի Բաբաջանի «DEVA» կուսակցության օգտին, 1.1  տոսկոսը՝ «Նորից բարօրություն» կուսակցության օգտին: Էրդողանի մեկ այլ նախկին թիմակից Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցությանը կողմ արտահայտվածների թիվը կազմել է 0.7 տոկոս:

Ըստ այս արդյունքերի՝ իշխող ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի ձևավորած «Ժողովուրդ» դաշինքի ձայների հանրագումարը կազմել է 38.2 տոկոս, իսկ մրցակից «Ազգ» դաշինքի կազմող ԺՀԿ-ի և «Լավ» կուսակցության ստացած ընդհանուր ձայները կազմել են 43.4 տոկոս:

Այսպիսով՝ Էրդողանի կուսակցության և քեմալական կուսակցության միջև ձայների տարբերությունը նվազել է մինչև 1.5 տոկոս հօգուտ ԱԶԿ-ի: Իսկ ահա իրար մրցակից «Ժողովուրդ» և «Ազգ» դաշինքների ձայների տարբերությունը կազմել է 5.2 տոկոս ի օգուտ ընդդիմադիրների կազմած «Ազգ» դաշինքի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}