Հասարակական15:19, 16 Նոյեմբեր 2021
Էրդողանը և այլ թուրք պաշտոնյաներ ցավակցել են հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայ համայնքին Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի մահվան կապակցությամբ: Պատրիարքության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էրդողանն իր ցավակցությունը հայ համայնքին փոխանցելու համար զանգահարել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին:
Անուշյանի անժամանակ մահվան կապակցությամբ հայ համայնքին և վարդապետի ընտանիքին ցավակցություն են հղել նաև Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել էր Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը։
Թաթուլ Անուշյանը ծնվել է 1966 թվականին Ստամբուլում։ Կրոնական ժողովի ատենապետ ընտրվել է 2019 թվականին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |