Հասարակական13:18, 19 Նոյեմբեր 2021
Եվրամիությունը հավելյալ օգնություն կտրամադրի սիրիացի փախստականներին
ԵՄ-ն Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին հավելյալ օգնության կտրամադրի: Այս առիթով Եվրախորհրդարանի բյուջեի հանձնաժողովը փոփոխություններ է կատարել ԵՄ-ի 2021թ. բյուջեում: Ըստ այդմ՝ հաստատվել է Թուրքիայում ապաստանած փախստականների օգնության ծրագրին հավելյալ 150 միլիոն եվրո հատկացնելու մասին նախագիծը:
Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ բյուջեի փոփոխության նպատակն է շարունակել մարդասիրական օգնությունը խոցելի խմբերին: Ֆինանսավորումը կհատկացվի Թուրքիայում փախստականներին աջակցող եվրոպական մարդասիրական ընկերություններին:
ԵՄ-ի 2021թ. բյուջեն փոփոխելու մասին ԵԽ որոշումը ուժի մեջ կմտնի ԵԽ գերագույն խորհրդում վավերացվելուց հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |