Հասարակական12:36, 06 Դեկտեմբեր 2021
Զեկույց․Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ

ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Թուրքիան մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայրը թեժացնելու մեջ։
Ընդգծվել է, որ թուրքական կառավարությունը հանդուրժում է ատելության խոսքն ու բռնության ակտերը երկրի և՛ մուսուլման և՛ ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Նշվել է, որ հատկապես Թուրքիայի հայ համայնքին ահաբեկելու նոր ձևեր են ի հայտ եկել:
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ։ Շեշտվել է, որ 2013 թականից ի վեր Թուրքիայում կառավարությունը խոչընդոտել է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների կառավարման խորհուրդների անդամների ընտրությունը։ Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմն ավելի է սրել հակահայկական գործողություններն ու բողոքները Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |