• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:30, 08 Դեկտեմբեր 2021

Սոցհարցում․ հարցվածների 56 տոկոսը պնդում է, որ իր քվեն չի տա Էրդողանին

Սոցհարցում․ հարցվածների 56 տոկոսը պնդում է, որ իր քվեն չի տա Էրդողանին

«Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ քվե չի տա Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում։

Հարցվածների 71 տոկոսը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, 72․1 տոկոսը պնդել է, որ գործող կառավարությունը չի կարող հաղթահարել ճգնաժամը։ 84․2 տոկոսի կարծիքով՝  ճգնաժամի մեջ մեղավորության ամենամեծ մասնաբաժինը Թայիփ Էրդողանինն է, իսկ հարցվածների 80․3 տոկոսը մտածում է, որ Թայիփ Էրդողանը վատ է կառավարում տնտեսությունը։

Արտահերթ ընտրությունների դեպքում 30․4 տոկոսը նշել է, որ իր քվեն տալու է գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP), իսկ 27․6 տոկոսը՝ Էրդողանի ղեկավարած իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։

Աղբյուր`    T24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}