Հասարակական13:10, 17 Հունվար 2022
Թուրքիայում արված սոցհարցումների վերջին տվյալները

Թուրքիայում «Հասարակական ազդեցության ուսումնասիրության կենտրոնը» հրապարակել է վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները: Հետազոտության համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» դաշինքն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես թե որոշակիորեն ավելացրել են իրենց ձայները։
Հարցումներն իրականացվել են 1594 քաղաքացու շրջանում՝ Ադանայում, Անկարայում, Բալըկեսիրում, Բուրսայում, Դիարբեքիրում, Էրզրումում, Ստամբուլում, Իզմիրում, Կայսերիում, Սամսունում, Տրապիզոնում և Վանում։
Հետազոտության համաձայն՝ մինչ չկողմնորոշված ձայների առանձնացումը ԱԶԿ-ի ձայների տոկոսը կազմում էր 32.1, իսկ Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահնարապետական» կուսակցությանը (CHP) աջակցություն է հայտնել հարցվածների 22.3%-ը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP) ստացել է 10.3 տոկոս, իսկ ազգայնական, ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը (İYİ)՝ 10%: «Գորշ գայլերի» քաղաքական թևը հանդիսացող և ներկայումս Էրդողանի հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP), ըստ սոցհարցման արդյունքների չի հաղթահարում շեմը:
Չկողմնորոշված ձայների առանձնացումից հետո սոցհարցման արդյունքները հետևյալն են.
AKP- 38.2%
CHP՝ 26.4%
İYİ – 12%
HDP- 11.8%
MHP- 7.6%
Այլ՝ 4.1%
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |