Հասարակական12:20, 26 Հունվար 2022
Գրառումը ջնջելու պահանջով «Twitter»-ին ամենաշատ դիմած երկրներից մեկը Թուրքիան է

«Twitter»-ը 2021-ի հունվար-հունիս ամիսներին տարբեր երկրների կառավարությունների կողմից բովանդակության հեռացման հարցումների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Հայտարարության մեջ նշվում է, որ նշված ժամանակահատվածում օրինական հարցումների գծով դիմումների ռեկորդային աճ է գրանցվել, և որ այս պահանջով դիմած երկրների ցանկում Թուրքիան առաջին հնգյակում է տեղ զբաղեցնում:
Ըստ հիշյալ զեկույցի՝ վերջին 6 ամսում տարբեր երկրների կառավարությունների իրավական հարցումների մասով «Twitter»-ը ստացել է 43.387 օրինական հարցում՝ 196.878 հաշիվներից բովանդակությունը հեռացնելու պահանջով:
Հայտարարելով, որ ամենաշատ հարցումներ ունեցող երկրներն են Ճապոնիան, Ռուսաստանը, Թուրքիան, Հնդկաստանը և Հարավային Կորեան՝ Twitter-ը նշել է, որ հարցումների 54%-ն է միայն բավարարվել և օգտատերերից պահանջվել է հեռացնել տվյալ բովանդակությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |