Հասարակական11:27, 31 Հունվար 2022
Երկրաշարժեր Բինգյոլում և Էլազըղում

Հունվարի 31-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:49-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։
Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ:
Ավելի ուշ՝ առավոտյան ժամը 09։06-ի սահմաններում, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել արևելյան Էլազըղ (Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում (3.5 մագնիտուդ ուժգնությամբ)։ Գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Էրզրումում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |