Հասարակական17:11, 31 Հունվար 2022
Ընդդիմադիր կուսակցապետը վարկանիշային մրցապայքարում առաջ է անցել Էրդողանից

Թուրքական «Gezici» հետազոտական կենտրոնը հրապարակել է հունվարի 15-20-ը կատարած սոցհարցման ամփոփ արդյունքները։ Սոցհարցումն իրականացվել է Թուքրիայի 12 նահանգի 420 քաղաքացիների շրջանում։
Հարցին, թե «առաջիկա ընտրությունների ժամանակ ձեր քվեն ո՞ր կուսակցության օգտին կտաք», մարդկանց 31.3 տոկոսն ասել է, որ իր ձայնը կտա Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցությանը»։ Իսկ 27.2 տոկոսը դրական պատասխան է տվել ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած «Ժողովրդահանրապետական կուսակցության» օգտին։
Իսկ այն հարցին, թե «ո՞ւմ կտաք ձեր ձայնը, եթե 2-րդ փուլ լինի ու մրցակցեն թեկնածուներ Էրդողանը և Քըլըչդարօղլուն», հարցվածների 41.2 տոկոսը բանավոր քվեարկել է Էրդողանի, իսկ 43.7 տոկոսը՝ Քըլըչդարօղլուի օգտին։
Այսպիսով ընդդիմադիր կուսակցապետը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, վարկանիշային մրցապայքարում 2 տոկոսային կետով առաջ է անցել Ռեջեփ Էրդողանից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |