Հասարակական14:08, 03 Փետրվար 2022
Զեկույց․ Թուրքիայում միայն հունվարին 26 կին է սպանվել

Թուրքիայում 2022 թվականի հունվար ամսին 26 կին է սպանվել, իսկ 28 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Տվյալները հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը:
Հունվար ամսվա զեկույցում նշվել է, որ այս կանայք սպանվել են իրենց մտերիմ տղամարդկանց կողմից:
«26 կնոջից 13-ն սպանվել է ամուսնու, 5-ը՝ ծանոթի, 3-ը՝ նախկին ծանոթի, 2-ը՝ որդու, 1-ը՝ հարազատի, իսկ 1-ը՝ ընկերոջ կողմից»,-նշվել է զեկույցում։
26 կնոջից 13-ի սպանության պատճառը հայտնի չէ, իսկ 11-ն սպանվել է, քանի որ որոշել է ամուսնալուծվել կամ չի ցանկացել շարունակել հարաբերությունը։
Սպանությունների մի մասը տեղի է ունեցել հանրային վայրում՝ փողոցում, աշխատավայրում, ռեստորանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |