Հասարակական11:09, 03 Փետրվար 2022
Արամ Անանյան. «Մենք ներկայացնում ենք ավիաընկերություն և չենք հնչեցնելու գնահատականներ քաղաքականության մասին»

Փետրվարի 2-ին կայացավ հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան առաջին չվերթը։ «Airbus Α-320» օդանավը Զվարթնոց միջազգային օդանավակայանից շուրջ 60 ուղևորի տեղափոխեց Ստամբուլի ամենամեծ, նորակառույց օդանավակայան։ Առաջին թռիչքը լուսաբանելու համար օդանավակայանում են եղել թուրքական բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը վայրէջքից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես ասելով հետևյալը.
«Մենք ներկայացնում ենք ավիաընկերություն և չենք հնչեցնելու գնահատականներ քաղաքականության մասին։ Դա մեր առաքելությունը չէ։ Մեր առաքելությունն այլ է․ որակյակ, մատչելի ու անվտանգ ավիացիոն ծառայությունների տրամադրումը, ինչի արդյունքում իրար են կապվում մարդիկ ու քաղաքները, աշխուժանում են տնտեսական ու գործարար կապերը, զբոսաշրջությունն ու փոխադարձ այցելությունները և մենք անելու ենք հնարավորը այն հավուր պատշաճի իրականացնելու համար»։
Անանյանը նաև նշեց, որ կարևորում են նման չվերթների մեկնարկը՝ ելնելով այն հանգամանքից, որ դրանք կսերտացնեն նաև հայկական համայնքի կապը մայր հայրենիքի հետ։ Վստահություն կա, որ այդ առումով չվերթները կլինեն հաջողված։
Նշենք նաև, որ փետրվարի 3-ին «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի գլխավորությամբ ընկերության անդամները կհանդիպեսն Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի և Պոլսո հայոց համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի հայկական լրատվամիջոցների հետ:
Lրատվամիջոցների հետ հանդիպման կազմակերպմանն աջակցություն է ցուցաբերել Ստամբուլում Սևծովյան տնտեսական համագործակցության Հայաստանի մշտական ներկայացուցչի գրասենյակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |