Հասարակական16:51, 09 Փետրվար 2022
Ըստ թուրք ընդդիմադիր պատգամավորի՝ Թուրքիայում քաոս է սպասվում

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Այքութ Էրդողդուն YouTube-ով հեռարձակվող մի հաղորդման ընթացքում խոսել է Թուրքիայում տիրող տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակի մասին։
Էրդողդուն վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի գնա արտահերթ ընտրությունների, քանի որ մեծ է ռիսկը, որ նա առկա աննախադեպ տնտեսական ճգնաժամի պայմաններում կպարտվի։ Նա նշել է, որ Թուրքիայում քաոս է սպասվում։
«Մի կողմում Էրդողանն է, մյուս կողմում 83 միլիոն քաղաքացի, սակայն դիմանալու համար քաղաքացուն այլևս դուժ չի մնացել։ Այդ իսկ պատճառով, ցավոք, ես Թուրքիայում ոչ թե վաղաժամ ընտրություն, այլ վաղաժամ սոցիոլոգիական քաոս եմ սպասում»,-շեշտել է նա։
Ըստ էրդողդուի՝ եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հեռանա, հնարավոր է դադարեցնել տնտեսության ինստիտուցիոնալ անկումը, սակայն վերքերը բուժելու համար դեռ տարիներ են անհրաժեշտ լինելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |