Հասարակական22:31, 17 Փետրվար 2022
Թուրքական թերթը Ռուսաստանի 10 շրջաններն անվանել է «թյուրքական հանրապետություններ»

Թուրքական մամուլում շարունակում են տարածում գտնել պանթյուրքիստական և հակառուսական տրամադրությունները:
Այս անգամ թուրքական «Karar» թերթը վերլուծական հրապարակում է արել, որտեղ ներկայիս Ռուսաստանի Դաշնության 10 շրջաններն անվանել է թյուրքական ինքնավար հանրապետություններ։ Այդ ցանկում ներառվել են Ռուսաստանի հետևյալ շրջանները՝ Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Տուվա, Յակուտիա, Ալթայ, Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Խակասիա և Կարաչայ-Չերքեզիա:
Ուշագրավ է, որ նույն հրապարակման մեջ թյուրքական ինքնավար մարզ է որակված Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը:
Հիշեցնենք, որ թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը ներկայացնող «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր նվիրել «թյուրքական աշխարհի» քարտեզը, որը ներառում էր Ռուսաստանի մի շարք թյուրքաբնակ շրջաններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |