Հասարակական12:53, 24 Մարտ 2022
Աղմկահարույց դեպք Թուրքիայում. դպրոցի տնօրենը պահանջել է աշակերտներին նստեցնել՝ ըստ սեռերի
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգի Օսմանգազի շրջանի Միթհաթփաշա միջնակարգ դպրոցի տնօրենը ուսուցիչներից պահանջել է դասասեղանների առջև աշակերտերի նստեցման կարգում փոփոխություններ կատարել, իմա՝ նրանց իրար կողք նստեցնել՝ ըստ սեռերի։
Այս թեման սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում և լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել։ Միջադեպի կապակցությամբ Բուրսայի նահանգային կրթության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հիշյալ տնօրենի նկատմամբ հետաքննություն է սկսվել, ինչպես նաև նրան շխատանքից հեռացնելու որոշում է կայացվել։
Թուրք ընդդիմադիր լրագրողներից Էրք Աջարերը, անդրադառնալով թեմային, զարմանքն է արտահայտել. «Ի՞նչ է, միջնակարգ դպրոցում անցել են շարիաթական համակարգի՞»։
Շարիաթ - իսլամական օրենք, օրենքների ժողովածու՝ կազմված Ղուրանի ու սուննայի հիման վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |