Հասարակական14:05, 08 Ապրիլ 2022
Թուրք պաշտոնաթող ոստիկաններն ակցիա են իրականացնելու Անկարայում

Թուրքիայի ոստիկանության կազմավորման օրը՝ ապրիլի 10-ին, թուրք պաշտոնաթող, թոշակառու ոստիկաններն ակցիա են իրականցնելու Անկարայում։ Նրանք մի շարք հարցեր են բարձրացնելու ոստիկանների աշխատանքային պայմանների ծանրության, ոստիկանների ինքնասպանությունների և ոստիկաններին «3600 հավելյալ ցուցիչի» (3600 ek gösterge) տրամարդման հետ կապված, որը որոշիչ ցուցանիշ է պաշտոնյաների աշխատավարձերի, թոշակների չափի սահմանման գործում։ Նրանք հանդես են գալու մամուլի հայտարարությունով։
«Polemses» հարթակի ներկայացուցիչներից Օրալ Արարատը հայտնել է, որ Անկարայի նահանգապետարանը նախօրոք ծանուցվել է մամուլի հայտարարության մասին, սակայն իրենք դեռևս պատասխան չեն ստացել։
«Դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացնի նահանգապետարանը։ Թոշակառու ոստիկանները, սակայն, կիրակի օրը հանդես կգան մամուլի հայտարարությամբ։ Այս անգամ հետաքրքիր իրավիճակ է լինելու։ Ոստիկանը՝ ոստիկանի դեմ։ Հուսամ՝ տհաճ պատկերների ականատես չենք լինի»,-նշել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |