Հասարակական14:41, 11 Ապրիլ 2022
Թուրքիան բռնի ուժով սիրիացի փախստականներին արտաքսում է Իդլիբ

Թուրքիայից Իդլիբ արտաքսվող սիրիացի փախստականները ֆինանսական կորուստներ են կրում, քանի որ ստիպված են լինում զրկվել իրենց աշխատանքից և եկամուտից։
Թուրքական իշխանություններն արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ ով չի կարող թարմացնել այն։ Մարտ ամսվա ընթացքում երկրից արտաքսվել է արդեն 1321 սիրիացի փախստական։ Ավելի քան 100 հոգի էլ արտաքսվել է Հալեպի շրջան։
Թուրքական իշխանությունների տվյալներով՝ այժմ շուրջ 4մլն սիրիրացի փախստական է ապրում Թուրքիայում։ Ներգաղթի հարցերով Թուրքիայի գլխավոր վարչության կողմից սիրիացի փախստականներին տրվում է նույնականացման վկայական, որը նրանց իրավունք է տալիս ազատ տեղաշարժվել Թուրքիայի սահմաններում և օգտվել թուրքական պետական բոլոր ծառայություններից։
45-ամյա իրավապաշտպան Մուհամմեդ Ասլանը պատմում է, որ թուրքական ոստիկանության գործողությունները սիրիացիների նկատմամբ անօրինական են և հակասում են փախստականների պաշտպանության կանոններին։
«Թուրքիայում սիրիացի փախստականները ենթարկվում են ռասիստական վերաբերմունքի և հալածանքի,»- ասաց Ասլանը և պնդել, որ պետք է ստեղծվի մարդու իրավունքների սիրիական կոմիտե, որպեսզի կանխի սիրիացիների նկատմամբ չարաշահումները և դադարեցնի նրանց բռնի տեղահանումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |