• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:14, 28 Ապրիլ 2022

ԱԶԿ փոխնախագահ Յըլդըրըմը հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է իսլամական «իֆթարի» արարողությանը

ԱԶԿ փոխնախագահ Յըլդըրըմը հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է իսլամական  «իֆթարի» արարողությանը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմի մասնակցությամբ Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի  Ս. Վարդանանց Եկեղեցու Շիրինօղլու սրահում տեղի է ունեցել իսլամական իֆթարի արարողություն:

Արարողությանը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի գլխավորությամբ մասնակցել են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Թուրքիայի իշխանական կուսակցության փոխնագահը իֆթարի արարողության ընթացքում ելույթով է հանդես եկել, որում անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին՝ շեշտելով, որ չափազանց կարևոր է համարում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է։ Ըստ Յըլդըրըմի՝ երբ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը փորձում են կարգավորման գործընթաց սկսել որպես հարևաններ, շատ ուժերի դա դուր չի գալիս և դրսից սադրանքներ են հրահրվում:

Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանն էլ ողջունել է մուսուլման սեղանակիցներին՝ նշելով որ իֆթարի սեղանի շուրջ իրենք միանում են նրանց աղոթքներին:

Մաշալյանը նշել է նաև, որ այդ իֆթարի սեղանը խորհրդանշում է երկու բան՝ հայերի և թուրքերի, քիստոնեության ու իսլամի կողք կողքի գտնվելը:

Աղբյուր`    Sondakika.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}