Հասարակական15:54, 03 Մայիս 2022
Թուրք ուսուցչուհիների ռասիստական հրապարակումը քննարկման թեմա է դարձել սոցցանցում

Սոցցանցերի թուրքական տիրույթում բացասական արձագանք է գտել Էրզրումի Քարայազըի շրջանի տարրական դպրոցներից մեկի ուսուցչուհիների ռասիստական պահվածքը։
Ուսուցչուհիները Քաըայազըի շրջանի մուտքի մոտ «բարի գալուստ» գրությամբ երկլեզու՝ թուրքերեն (Hoş geldiniz) և քրդերեն (Hûn bî xer hatin) ցուցանակի առջևից լուսանկար են հրապարակել։ Դրանում նրանք հայհոյական բնույթի ժեստ են ցույց տվել՝ անուղղակիորեն ակնարկելով, որ այն ուղղված է քրդերենի դեմ։
Լուսանկարին կից նրանք մասնավորապես գրել են․ «Ցուցանակի մյուս կողմում էլ է «բարի գալուստ» («Hoş geldiniz») գրված, բայց այդ կողմին մեր արձագանքը պարզ է»։
Թուրք ուսուցչուհիների այդ հրապարակումը սոցիալական ցանցում օգտատերերի շրջանում լայն քննարկումների առարկա է դարձել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |