Հասարակական15:21, 12 Մայիս 2022
Կ․Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Դերիքի գավառապետ Էվրեն Չաքըրին
Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Մարդինի նահանգի Դերիքի գավառում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ մատուցելուց հետո այցելել է Դերիքի գավառապետ Էվրեն Չաքըրին։
Հանդիպմանը գավառապետ Չաքըրը նշել է, որ պատրաստ է օգտակար լինել, եթե եկեղեցին ունենա պահպանության կամ նորոգության կարիք։
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ի հիշատակ այցելության գավառապետին է նվիրել Օսմանյան կայսրության շրջանի հայ նկարիչների մասին Կարո Քուրքմանի հեղինակած երկհատոր աշխատությունը։
Էվրեն Չաքըրը, իր հերթին, Կ․ Պոլսի հայոց պատրիարքին է նվիրել լուսանկար, որում պատկերված են Դերիքի եկեղեցու մեջ աղոթող հավատացյալները։
Հիշեցնենք, որ օրերս Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը 20 տարի դադարից հետո պատարագ է մատուցել Մարդինի Դերիք գավառում գտնվող 372-ամյա հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |