Հասարակական14:21, 30 Մայիս 2022
Սոցհարցում․ Թուրքիայում հասարակության 47․3 տոկոսը հավանություն չի տալիս Էրդողանի գործելաոճին

Թուրքիայում գործող «MetroPoll» հետազոտական ընկերությունը ներկայացրել է «Թուրքիայի զարկերակը» սոցիալական հետազոտության մայիս ամսվա արդյունքները։ Մայիսի 13-20-ը 2045 քաղաքացու մասնակցությամբ արված սոցհարցմանը տրվել է հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք գնահատում նախագահի պարտականությունն իրականացնելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործելաոճը»։
Թեև հավանություն տվածների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է, այնուամենայնիվ հարցվածների մեծ մասը հավանություն չի տվել Էրդողանի գործելաոճին։ Հարցման մասնակիցների 44.4%-ը է տվել է «այո՛, հավանություն եմ տալիս», իսկ 47․3%-ը «ո՛չ, հավանություն չեմ տալիս» պատասխանը։
Հարցումը ցույց է տվել, որ Էրդողանի գործելաոճին հավանություն տվողների թվի աճի վրա ազդեցություն են ունեցել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Անկարայի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը դեմ հանդես գալը, Իրաքի հյուսիսում թուրքական զինված ուժերի կողմից իրականցվող «Մագիլ-կողպեք» ռազմական գործողությունը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում Թուրքիայի ստանձնած դերակատարումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |