• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:48, 24 Հունիս 2022

Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը

Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը

Թուրքիայի հարավային Մուղլա նահանգի Մարմարիս զբոսաշրջային բնակավայրի մոտակայքում բռնկված ուժգին անտառային հրդեհների պատճառը հայտնի է դարձել:
Ուշագրավ է, որ հրդեհների բռնկման պատճառը դիտավորյալ հրկիզումն է, սակայն առավել  ուշագրավ են հրկիզման դրդապատճառները:

Թուրքական մամուլի հաղորդմամբ արդեն ձերբակալվել է հրկիզումն իրականացրած անձը, որ նաև ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

 

Պարզվել է, որ թուրքիայի քաղաքացի Ս.Ա-.ն անտառը հրկիզել է այն պատճառով, որ իր ընտանիքը մտափոխվել ու հրաժարվել է հատկացնել իրեն խոստացված հողատարածքը:

Հողակտորից զրկված Թուրքիայի քաղաքացին ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ վերցրել է մի քանի շիշ բենզին, գնացել անտառ և հրկիզել անտառը:

Ըստ նրա տված ցուցմունքի՝ նա մտադիր էր անտառը հրկիզելուց հետո իրեն էլ նետել կրակի մեջ և ինքնահրկիզվել, սակայն հետո մտափոխվել է և ինքնահրկիզման քայլին չի դիմել, քանի որ իր խոսքերով  քաջությունը չի հերիքել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հրշեջ ջոկատները չորրորդ օրն անընդմեջ պայքարում են Մարմարիս հանգստավայրային քաղաքի մոտ բռնկված խոշոր անտառային հրդեհի դեմ:

Մարման աշխատանքներին խոչընդոտում է ուժգին քամին, ինչի պատճառով կրակն արագ տարածվում է։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 2,5 հազար հրշեջ, 45 ուղղաթիռ և 12 հատուկ սարքավորումներով ինքնաթիռ։

Անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրշիչիի խոսքով՝ հրդեհից տուժել է մոտ 3000 հեկտար անտառ։ Հրդեհի երեք օջախի մոտ գտնվող բնակավայրերից տարհանվել է 275 մարդ։

Աղբյուր`    Haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}