Հասարակական10:46, 12 Հուլիս 2022
Ստամբուլի մետրոյում սևամորթ մի ընտանիք ռասիստական հարձակման է ենթարկվել

Ստամբուլի Յենիքափը-Հաջըօսման մետրոյի Հալիչ կայարանում մի սևամորթ ընտանիք ռասիստական հարձակման է ենթարկվել։
Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում մեծ աղմուկ հանած տեսանյութում երևում է, որ մետրոյի ուղևորներից մեկը վիրավորում է իր կողքին նստած մի սևամորթ մարդու, որը երթևեկում էր կնոջ ու երեխայի հետ միասին։
Լսվում է, թե ինչպես է և՛ թուրքերենով, և՛ անգլերենով վիրավորանքներ հնչեցնող մարդը գոռում՝ «վերադարձե՛ք Աֆրիկա, գնացե՛ք այստեղից»։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սոցցանցում այդ տեսանյութի տարածումից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել այդ կարգազանց քաղաքացուն։ Նա մեղադրվում է «խտրականության, ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք հրահրելու» մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |