Հասարակական14:50, 02 Օգոստոս 2022
Թուրքիայում մինչ այժմ գրանցվել է «կապիկի ծաղիկ» հիվանդության 5 դեպք

Թուրքիայում մինչ այժմ գրանցվել է «կապիկի ծաղիկ» հիվանդության 5 դեպք։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ հիվանդներից 4-ն արդեն լիովին ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 1-ը շարունակում է մնալ մեկուսացված։ Ըստ նախարարի՝ «կապիկի ծաղիկ» վիրուսը Թուրքիայի համար համաճարակային վտագ չի ներկայացնում։
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում տիրող իրավիճակին՝ Ֆահրեթթին Քոջան խորհուրդ է տվել անպայման ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանիչ դեղաչափը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է հունիսի 30-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |