Հասարակական12:53, 15 Օգոստոս 2022
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը ցավակցել է Հայաստանի ժողովրդին

Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել:
Twitter-ում արված գրառման մեջ մասնավորապես ասված է. «Հայաստնի մայրաքաղաք Երևանի առևտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով մահացել է 6 հոգի, 16-ի հետ կապ հաստատել չի լինում, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի ժողովրդին ցավակություններս եմ հղում»:
Նշենք, որ այս պահի տվյալներով օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի, ավելի ավելի քան 60 անձ վիրավորվել է, ևս 16-ը որոնվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |