• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:33, 24 Օգոստոս 2022

Թուրքիայում 424 քաղաքացի կոչ է արել իշխանությանը քայլեր ձեռնարկել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագրման գործով

Թուրքիայում 424 քաղաքացի կոչ է արել իշխանությանը քայլեր ձեռնարկել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագրման գործով

Թուրքիայում 424 մարդ՝ այդ թվում գրողներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և փաստաբաններ համատեղ հայտարարություն են տարածել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի բացահայտված ծրագրի առնչությամբ։

Հայտարարությունում Թուրքիայի իշխանությանը կոչ է արվել գործի անցնել «խորքային պետության» և մաֆիայի ուժերի դեմ։

Դրանում մասնավորապես նշվել է․

«Աննախադեպ բացահայտման ենք ականատես լինում. Պետության ներսում ավազակախմբերի և մաֆիայի չափերը հասել են մի վիճակի, որ հնարավոր չէ թաքցնել։ Հաբլեմիթօղլուի սպանությունը պատվիրող Լևենթ Գյոքթաշի՝ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրն է օրակարգում հայտնվել, որը ցանկացել են կազմակերպել 2016 թվականին, ընդ որում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Ավելի ուշ սպանությունը բացահայտած անձն սպառնացել Է դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Կարո Փայլանին՝ ասելով. «Մենք քեզ երկու անգամ ենք մեր աչքի տակ առել, եթե ուզենայինք, կանեինք»։

Այս սպառնալիքն անհավատալի է։

Ավազակախմբի անդամներն ասում են, որ երկու անգամ հետևել են պատգամավորին, հրաժարվել են սպանել նրան, որպեսզի նա հերոս չդառնա, և նրանք կարողանում են ազատ շրջել՝ առանց ձերբակալվելու կամ քրեական հետապնդման:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս, կոչ ենք անում քաղաքական  իշխանությանը, բոլոր քաղաքական կառույցներին և ողջ Թուրքիային գործի անցնել խորքային պետության ​​և մաֆիայի ուժերի դեմ»։

Հիշեցնենք, որ ա
վելի վաղ փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեն պնդել է, որ 2016 թվականին Կարո Փայլանի դեմ սպանության ծրագիր է մշակվել։ Նա Instagram-ի իր էջում կատարած գրառումներում նշել է, որ զենք էր տարվելու խորհրդարան և Կարո Փայլանը սպանվելու էր։ Փայլանն օրեր առաջ սպանության ծրագրի բացահայտման համար հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։



 

Աղբյուր`    Artigercek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}