Հասարակական14:09, 05 Հոկտեմբեր 2022
«Yöneylem» հետազոտական ընկերություն․ «Էրդողանն այլևս չունի 50%»

«Yöneylem» հետազոտական ընկերությունը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի երկրի 27 նահանգից։
Մասնակիցներին տրվել է «Հաջորդ նախագահական ընտրություններին կքվեարկե՞ք Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին» հարցը։ Նրանց 55․8%-ը պատասխանել է «Երբեք չեմ քվեարկի», 32․4%-ը՝ «Հաստատ կքվեարկեմ», 11․1%-ը՝ «Դեռ չեմ որոշել», իսկ 0․7%-ը՝ «Չեմ քվեարկելու»։
Այն թեկնածուն, որը դուրս կգա Էրդողանի դեմ, ստացել է ձայների 50․7%-ը։ Մասնակիցների միայն 35․7%-ն է պատասխանել, որ ընդդիմության թեկնածուի և իշխող նախագահի միջև քվեարկելիս նախապատվությունը կտա Էրդողանին, եթե նախագահական ընտրությունները կայանան գալիք կիրակի։ 9․5%-ը հայտնել է, որ դեռ չի որոշել, մինչդեռ 4․1%-ն ասել է, որ չի քվեարկելու։
«Եթե ընտրությունների 2-րդ փուլ անցկացվի, ու՞մ կքվեարկեք» հարցի պատասխաններից պարզ է դարձել, որ Էրդողանը կպարտվի իր հակառակորդ բոլոր թեկնածուներին։
Այսպես՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ է քվեարկել մասնակիցների 46․8, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի օգտին 50․1, իսկ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշի օգտին 57․3 տոկոսը։
Սոցհարցումն իրականացրած հետազոտական ընկերության գլխավոր համակարգող Դերյա Քյոմյուրջյուն ամփոփիչ եզրահանգում է արել՝ ասելով. «Էրդողանն այլևս չունի 50%, որպեսզի կարողանա կոնսոլիդացիա ապահոել։ Սա այլևս այն Էրդողանն է, որը հակառակորդ ճամբարի ընտրողների ձայները ստանալու համար պիտի համոզի նրանց։ Եվ ամենակարևոր հանգամանքը, որ Էրդողանի մրցակիցները ցրված չեն առաջվա պես։ Եվ չեն մրցակցում միմյանց հետ։ Սա ինչ-որ առումով ապահովել է նաև Էրդողանը՝ պարտադրելով թուրքական տիպի նախագահական համակարգը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |